Լոնդոնի «Չելսին», կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան» պատրաստվում են մրցակել «Կոպենհագենի» 16-ամյա կիսապաշտպան Ռունի Բարջիի տրանսֆերի համար, հայտնում է Daily Star-ը։
Նշենք, որ Բարջին Դանիայի ֆուտբոլի առաջնության պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակն է է։
«Օլբորգի» հետ դիմակայությունում (3:1) ֆուտբոլիստի խփած գոլը պատմական էր Դանիայի առաջնությունում․ նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել այս առաջնությունում:
Ընթացիկ մրցաշրջանում շվեդ ֆուտբոլիստը անցկացրել է 4 հանդիպում և խփել 2 գոլ։