«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ամփոփել է Բունդեսլիգայում «Վոլֆսբուրգի» հետ հանդիպման արդյունքները (4-0)։
«Զգացողությունները հրաշալի են։ Ես շատ գոհ եմ առաջին շրջանի արդյունքներից։
Այսօր մեզ դիմակայեց մրցակից, որը խաղում էր կոմպակտ և շատ կազմակերպված։ Այն բանից հետո, երբ մենք բացեցինք հաշիվը, մեր բախտը բերեց երկու դրվագներում, երբ նրանք կարող էին գոլ խփել: Բայց ընդհանուր առմամբ մենք հիանալի էինք վերահսկում խաղը:
Մենք մեծ ճնշում գործադրեցինք՝ հատկապես երկրորդ խաղակեսում, և թույլ չտվեցինք մրցակցին հակախաղ գտնելլ։ Տպավորիչ էր։ Ի վերջո, մենք արժանի էինք հաղթանակի և խփեցինք գեղեցիկ գոլեր»,- ասել է Նագելսմանը: