«Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշար, որին մասնակցում են Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները:
Մրցումների առաջին օրը Հայաստանի հավաքականը մրցել է Իրանի ընտրանու հետ ու հաղթել 5:4 հաշվով։ Մեր հավաքականի կազմում հաղթանակներ են տոնել 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 71 կգ քաշային Նարեկ Զաքարյանը, և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։
Այսօր ժամը 13:00-ին մեր աղջիկները կմրցեն Ուկրաինայի հավաքականի հետ։