«Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը երկու գոլի հեղինակ է դարձել «Հոֆենհայմի» դեմ ` Բունդեսլիգայի 16-րդ տուրի խաղում:
Լիգայի վերջին երեք խաղերում չեխ ֆուտբոլիստը խփել է 8 գոլ: Ավելի վաղ նա պոկեր էր գրանցել «Գրոյթեր Ֆյուրտի» դեմ խաղում (7:1) և 2 գոլ խփել «Այնտրախտիին» (2:5):
Ընդհանուր առմամբ, 25-ամյա խաղացողը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում ունի 16 գոլ։ Նա 12-րդ խաղն է անցկացնում այս մրցաշրջանում։
Շիկը Բունդեսլիգայի 2-րդ լավագույն ռմբարկուն է։ Առաջին տեղում «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է՝ 18 գոլով։ Լավագույն եռյակը եզրափակում է Էրլինգ Հոլանդը: Նորվեգացին 10-ը խաղից հետո ունի 13 գնդակ: