Երևանի «Նոայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբից հեռացել է բրազիլացի պաշտպան Ջեֆերսոն Օլիվեյրան։
Պաշտպանի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են չերկարաձգել այն։ 31-ամյա ֆուտբոլիստը «Նոային» էր միացել 2021 թվականի փետրվարին։ Այս ընթացքում Ֆորմիգաոն մասնակցել էր 20 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Հիշեցնենք, որ երևանյան ակումբից օրեր առաջ հեռացել էին նաև Բենիկ Հովհաննիսյանը և Դենիս Դեդեչկոն։