Երևանի «Փյունիկը» կատարեց ձմեռային տրանսֆերային պատուհանի առաջին ձեռքբերումը։
Ինչպես տեղեկացում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, թիմին է միացել 32-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը։
Ֆուտբոլիստի վերջին ակումը ղազախական «Ատիրաուն» էր։
Դաշյանը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում մասնակցել է 182 հանդիպում՝ դառնալով 38 գոլի հեղինակ։