Ուելսի արքայազն Չարլզը Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն, Mercedes-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին արժանացրել է ասպետի կոչման։
Արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Վինձորի ամրոցում։ Հեմիլթոնը միջոցառմանը ներկա է եղել մոր հետ։
Հեմիլթոնը դարձավ Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդների շրջանում չորրորդ ասպետը։ Նախկին տիտղոսները շնորհվել են Ջեքի Ստյուարտին (2001), Սթերլինգ Մոսին (2000) և Ջեք Բրաբհեմին (1979):
2021 թվականի մրցաշրջանում Լյուիսը մոտ էր ութերորդ չեմպիոնական տիտղոսը նվաճելուն, բայց Աբու Դաբիում կայացած եզրափակիչ մրցավազքում նա զիջեց առաջին տեղն ու տիտղոսը «Ռեդ Բուլի» ավտորաշրավորդ Մաքս Ֆերստապենին։