Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում «Բայերը» հյուրընկալել էր «Հոֆենհայմին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
«Բայերի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը, ում համար հանդիպումը 50-րդն էր Բունդեսլիգայում։
18 տարեկան, 7 ամսական և 12 օրական հասակում Վիրցը դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով Բունդեսլիգայում 50 հանդիպում է անցկացրել, հաղորդում է OptaFranz-ը։