Դեկտեմբերի 15-ին Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Գրոտթեր Ֆյուրտին» և 3-0 հաշվով հաղթեց մրցակցին։
Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով իրացրեց 11 մետրանոցը։ 82-րդ րոպեին նա նաև դուբլի հեղինակ դարձավ։
21-ամյա նորվեգացու համար այս գոլերը 29-րդ և 30-րդն էին Բունդեսլիգայում 2021 թվականին: Սա ակումբային ռեկորդի թարմացում է․ «Բորուսիայի» խաղացողներից ոչ մեկը օրացուցային տարվա ընթացքում նույն քանակությամբ կամ ավելի գոլ չի խփել Բունդեսլիգայում:
Դորտմունդյան ակումբի նախկին խաղացողներ Լոթար Էմերիխը (1966) և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (2015) Գերմանիայի առաջնությունում մեկ տարվա ընթացքում առավելագույնը 29 գոլ են գրանցել։