«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կարող է շարունակել իսպանական Պրիմերայում։ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողն արդեն ձմռանը կարող է հեռանալ «Արսենալից» ակումբի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով։ Ավելի վաղ գաբոնցուն զրկել էին ավագի թևկապից՝ կարգապահական խախտման պատճառով։ «Բարսելոնայի» համար Օբամեյանգը հարձակման գիծն ուժեղացնելու հիմնական հավակնորդներից մեկն է։
Կատալոնացիները ցանկանում էին վարձակալել ֆուտբոլիստին կամ լիարժեք տրանսֆեր ձևակերպել, բայց մինիմալ գումարի դիմաց։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը 14 խաղի է մասնակցել, դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































