«Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է փոխել ակումբային գրանցումը։
18-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիան»։ Այս մասին հաղորդում է Bild-ը։
«Բորուսիան» ուզում է, որ անգլիացին հնարավորինս շատ մնա թիմում։ Բացի դրանից, դորտմունցիները չեն ուզում ֆուտբոլիստին բաց թողնել մյունխենյան ակումբ։
Բելինգհեմի գործող պայմանագիրը դորտմունդցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվական։
























































