Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակչի`ավստրիացի Դոմինիկ Տիմի և Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի միջև խաղը դադարեցվել է լուսավորության հետ կապված խնդիրների պատճառով: Առաջին սեթը գերմանացին հաղթել էր 6:3 հաշվով, իսկ երկրորդ պարտիայում ուժեղ էր գտնվել ավստրիացին`6:4:
Երրորդ սեթի առաջին գեյմը հաղթելուց հետո` Ալեքսանդրը մոտեցել է մրցավարին և բողոքել, որ կորտի իր կողմում լամպերն անջատվել են: Մրցավար Ջոն Բլոմը դիմել է մասնագետների օգնությանը: Որոշակի դադարից հետո խաղը վերսկսվել է:
Հիշեցնենք` այս խաղի հաղթողը եզրափակչում կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի հետ:
