«Մանչեսթեր Յունայթեդը» 24 ժամով փակել է իր մարզաբազան թիմում կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Այս մասին հայտնում է մանկունիացիների պաշտոնական կայքը։
Ակումբն ԱՊԼ-ի ղեկավարության հետ քննարկում է վաղը՝ դեկտեմբերի 14-ին, «Բրենտֆորդի» հետ կայանալիք արտագնա խաղը տեղափոխելու հավանականությունը։
Հիշեցնենք՝ կիրակի՝ դեկտեմբերի 12-ին, կորոնավիրուս է հայտնաբերվել ՄՅՈՒ-ի մի քանի ֆուտբոլիստների և աշխատակիցների մոտ։ Այդ իսկ պատճառով կիրակիր օրվա մարզումը կայացել է այլ կերպ։ Ֆուտբոլիստներն՝ առանց կոնտակտի, մարզվել են անհատական ծրագրով։ Նրանք, ովքեր թեստի դրական պատասխան են ունեցել, ուղևորվել են տուն։
























































