ՈւԵՖԱ–ի շտաբ բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի փլեյ–օֆֆի նոր վիճակահանությունը։
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կմրցեն հետեւյալ զույգերը։
ՌԲ Զալցբուրգ – Բավարիա
Բենֆիկա – Այաքս
Սպորտինգ – Մանչեսթեր Սիթի
Չելսի – Լիլ
Աթլետիկո Մադրիդ – Մանչեսթեր Յունայթեդ
Վիլյառեալ-Յուվենտուս
Ինտեր – Լիվերպուլ
ՊՍԺ — Ռեալ Մադրիդ
Հիշեցնենք, որ այսօր կայացած վիճակահանության ժամանակ տեղի էր ունեցել կոպիտ սխալ. 1/8 եզրափակչում «Վիլյառեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» զույգ էին կազմել, բայց նրանք խաղում էին նույն խմբում, ուստի այս թիմերի անուններով գնդակները չպետք է հանդիպեին միմյանց։
Ավելին, ենթադրվում է, որ սխալից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գնդակն անմիջապես ճիշտ զամբյուղի մեջ չէր դրվել: «Աթլետիկոյին» բաժին էր հասել «Բավարիան», թեև կարող էր լինել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե սխալից հետո գնդակը տեղադրվեր ճիշտ զամբյուղում:
Բացի այդ, երբ որոշվեց «Ատլետիկոյի» մրցակիցը, մոռացել են զամբյուղում ավելացնել «Մանչեսթեր Յունայթեդին», բայց ավելացրել են «Լիվերպուլի» գնդակը, ում հետ մադրիդյան ակումբը խաղացել էր նույն խմբում։
























































