ՈւԵՖԱ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կրկին կկայանա Երևանի ժամանակով 18:00-ին։
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։
Վիճակահանության ժամանակ տեղի է ունեցել կոպիտ սխալ. 1/8 եզրափակչում «Վիլյառեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» զույգ էին կազմել, բայց նրանք խաղում էին նույն խմբում միևնույն խմբում, ուստի այս թիմերի անուններով գնդակները չպետք է հանդիպեին միմյանց։
Ավելին, ենթադրվում է, որ սխալից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գնդակն անմիջապես ճիշտ զամբյուղի մեջ չի դրվել: «Աթլետիկոյին» բաժին է հասել «Բավարիան», թեև կարող էր լինել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե սխալից հետո գնդակը տեղադրվեր ճիշտ զամբյուղում:
Բացի այդ, երբ որոշվեց «Ատլետիկոյի» մրցակիցը, մոռացեն են զամբյուղում ավելացնել «Մանչեսթեր Յունայթեդին», բայց ավելացրել են «Լիվերպուլի» գնդակը, ում հետ մադրիդյան ակումբը խաղացել էր նույն խմբում։
























































