Գուրգեն Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում։
ԱՄՆ Քարսոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ երեկոյի ընթացքում գերծանր քաշային բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ամերիկացի Նիկ Ջոնսին։
Հովհաննիսյանն առաջին մենամարտն անցկացրել է սեպտեմբերի 18-ին։