Անգլիական «Էվերթոնը» հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Ֆուտբոլիստը ցանկանում է լքել փարիզցիների ճամբարը, քանի որ դժգոհ է ֆրանսիական ակումբից։ Նման խոսակցությունները խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են առաջացրել մի շարք թիմերում: Նրանց թվում է «Էվերթոնը»:
«Էվերթոնը» ցանկանում է հոլանդացու հետ պայմանագիր կնքել հունվարին։ Վայնալդումի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։