Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նշել է, որ 2018 թվականին հնարավորություն է ունեցել՝ գլխավորելու Մադրիդի «Ռեալը»։
«Բավականին մեծ տարբերություն կա նրա մեջ, որ դու անցնում ես ակումբի ողջ համակարգով՝ սկսած պատանեկան և երիտասարդական թիմերից և հասնելով մինչև գլխավոր թիմ, և նրա մեջ, որ առաջարկ ես ստանում՝ գլխավորելու «Ռեալի» նման լեգենդար ակումբը։
Իսպանական գրանդը գլխավորելու դեպքում ինձ ադապտացիայի շրջան էր սպասելու։ Հենց այդ պատճառով չցանկացա ընդունել առաջարկը։ Չեմ պատրաստվում մինչև 70 տարեկանն աշխատել որպես մարզիչ, ինչպես դա անում են շատ այլ մասնագետներ»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Sports Illustrated-ը։
























































