Մինո Ռայոլան՝ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալը, հայտարարել է, որ հարձակվողը կարող է հեռանալ թիմից առաջիկա ամռանը կամ 2023 թվականին․
«Նա կարող է և կանի հաջորդ քայլն իր կարիերայում։ Հնարավոր է՝ հաջորդ ամառ, հնարավոր է՝ 2023 թվականի ամռանը։ Մեծ է հավանականությունը, որ դա տեղի կունենա ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ «Բավարիան», «Ռեալը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին»․ մեծ ակումբներ են, ուր կարող է տեղափոխվել Հոլանդը»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
21-ամյա Հոլանդը գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 8 խաղում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նորվեգացի հարձակվողի ակտիվում նաև 3 գոլ կա Չեմպիոնների լիգայում անցկացրած 3 խաղում։ Հոլանդի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։