NBA-ի հերթական խաղային օրում «Լոս-Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 95:108 հաշվով զիջեց «Մեմֆիս Գրիզլիսին»:
Տանտերերից լավագույնը Ջարեն Ջեկսոնն էր, որը վաստակել էր 25 միավոր: Հյուրերից լավ հանդիպում է անցկացրել Լեբրոն Ջեյմսը, որը դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ` 20 միավոր, 10 ռեբաունդ, 11 արդյունավետ փոխանցում: 10-րդ ռեբաունդից հետո, Լեբրոն Ջեյմսը բարձրացավ NBA-ի պատմության 11-րդ հորիզոնական` անդրադարձերի տիրման քանակով:
Այս պարտությունը «լճայինների» համար 13-րդն էր, նրանք նաև ունեն նույնքան հաղթանակ և Արևմտյան կոնֆերենցիայում այս պահին 7-րդն են: «Մեմֆիսը» 15 հաղթանակ և 11 պարտությամբ` 4-րդն է:
Մյուս խաղերում «Յուտան» 118:96 հաղթանակի հասավ «Ֆիլադելֆիայի» նկատմամբ, իսկ «Սան Անտոնիոն» սեփական հարկի տակ 123:111 հաշվով պարըության մատնեց «Դենվեր Նագեթսին»: