«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը չի մասնակցի տարվա մնացած խաղերին։ Այս մասին հայտնում է մյունխենցիների պաշտոնական կայքը։
«Ուրախ եմ, որ ինքնամեկուսացումս ավարտվեց։ Ինձ հետ ամեն ինչ կարգին է, բայց թոքերի ներթափանցման պատճառով ես դեռևս չեմ կարող ամբողջ ուժով մարզվել։
Սպասում եմ իմ լիարժեք վերադարձին հունվարին»,- Կիմիխի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը։
























































