Դեկտեմբերի 16-ին «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Ընդ որում Հայաստանն ու Ուկրաինան մրցաշարում ներկայացված կլինեն երկու թիմով:
Բռնցքամարտիկները կմրցեն բոլոր 13 քաշային կարգերում: Ռինգ դուրս կգան նաև աղջիկները:
Հայաստանի հավաքականի մարզչական կազմը իրենց ուժերը փորձելու հնարավորություն կտան հավաքականի առաջին և երկրորդ համարներին: Հավաքականում կլինեն նաև նոր անուններ: