Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը կողմնորոշվել է գլխավոր տրանսֆերային թիրախի հարցում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, գերմանական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Զալցբուրգի» 19-ամյա հարձակվող Քարիմ Ադեյեմիի տրանսֆերը։ Ըստ աղբյուրի՝ դորտմունդցիերի ղեկավարներն արդեն իսկ կապնվել են հարձակվողի գործակալի հետ։
Գործարքը հավանաբար կյանքի կկոչվի առաջիկա ամռանը։ Ադեյեմին ընթացիկ րցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերյին արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։