Մյունխենի «Բավարիան» և Թուրինի «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։
Ինչպես տեղեկացնում է Abendzeitung-ը, գերմանական գրանդի ղեկավարությունը թուրինցիներին առաջարկել է Իտալիա ուղարկել պաշտպան Բենժաամեն Պավարին, փոխարենը ստանալ բրազիլացի կիսապաշտպան Արթուրին։
Ըստ աղբյուրի՝ գործարքի հավանականությունը բավականին մեծ է, քանի որ գերմանական ակումբը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանության կենտրոնը, իսկ «Յուվենտուսն» իր հետագա ծրագրերի մեջ չի ներառում Արթուրին։
























































