«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը կարողացել է կրկնել Մայքլ Ջորդանի ռեկորդը NBA-ի խաղացողների շրջանում։
Երեքշաբթի «Լեյքերսը» 117-102 հաշվով հաղթեց Բոստոնին: Ջեյմսը վաստակեց 30 միավոր, կատարեց հինգ արդյունավետ փոխանցում։ Այսպիսով, վերջին հինգ հանդիպումներում «Լեյքերսի» առաջատարը վաստակել է 155 միավոր։ Նախկինում միայն Մայքլ Ջորդանն է կարողացել է նմանատիպ արդյուքն ցուցադրել NBA-ում՝ 36 և ավելի տարեկան խաղացողների շրջանում: