«Զալցբուրգի» երիտասարդ հարձակվող Կարիմ Ադեյեմին մտադիր է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում։
19-ամյա հարձակվողին հավակնում են «Բարսելոնան» և Դորտմունդի «Բորուսիան», սակայն ինչպես հաղորդում է Sky Sport-ը, խաղացողը մերժել է կատալոնական ակումբին։
Նա ցանկանում է շարունակել իր զարգացումը Բունդեսլիգայում։ Հաջորդ ամառ նրա՝ դորտմունդյան թիմ տեղափոխվելու հավանականությունը, գնահատվում է 90-95 տոկոս։ Մնում է, որ կողմերը համաձայնեցնեն գործարքի վերջին մանրամասները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսան» գերմանացու համար առաջարկել է 40 միլիոն եվրո, իսկ «Բորուսիան»՝ 35 միլիոն, բայց դրա հետ մեկտեղ ավելի բարձր աշխատավարձ։