«Սպարտակի» և «Շալկեի» նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն կարող է գլխավորել «Լայպցիգը»։
Հենց նա է համարվում այս պաշտոնում գլխավոր թեկնածուն այն բանից հետո, երբ Ռոջեր Շմիդտը մերժել է «Լայպցիգի» առաջարկը, հայտնում է Bild-ը։
Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի «Յունիոնից» կրած պարտությունից հետո ակումբի ղեկավարությունը հայտարարեց Ջեսի Մարշին և նրա մարզչական շտաբին հեռացնելու մասին։
«Լայպցիգը» 14 խաղում վաստակել է 18 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը։