Ֆենիքսի (ԱՄՆ) «Footprint Center» մարզադահլիճում կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության հանդիպումը, որում Ֆենիքս Սանսն ընդունել է Սան Անտոնիո Սփըրսին։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 108:104 հաշվով։
Սանսի խաղացող Քրիս Փոլը վաստակել է 21 միավոր։ Հյուրերի կազմում լավագույնը 17 միավորով Դեյանտե Մարեյն էր։
Սան Ֆրանցիսկոյում Գոլդեն Սթեյթը հյուրընկալել էր Օրլանդո Մեջիքին: Տանտերերը հաղթեցին 126:95 հաշվով։ «Գոլդեն Սթեյթի» կազմում Էնդրյու Ուիգինսը վաստակել է 28 միավոր, Օրլանդոյի կազմում Գարի Հարիսը՝ 17 միավոր:
Մյուս խաղում Լոս Անջելես Կլիպերսը 102:90 հաշվով հաղթեց Պորտլենդին: