Հայաստանի ազգային հավաքականի անդամ և «Ուրարտու Վբեթ» ակումբի բասկետբոլիստ Մեթյու Մադոյանը ռեկորդային 81 միավոր է վաստակել «Գյումրիի» հետ մրցավեճում։
Մադոյանը իր հաջող ելույթը նվիրել է Կոբի Բրայանթի հիշատակին, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք` Վբեթ Ա լիգայի հերթական տուրում «Ուրարտու Վբեթը» հյուրընկալվելիս 143-80 հաշվով հաղթանակ էր տարել «Գյումրի» ակումբի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող էր ճանաչվել հենց Մեթյու Մադոյանը («Ուրարտու Վբեթ»):
Տեսանյութը` Marzik | Armenian sport յութուբյան ալիքի