«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն մասին, թե ինչպես է իր թիմը 28 օրում 9 հանդիպում անցկացնելու։
«Բավականին խիտ գրաֆիկ է։ Տեսնենք՝ ինչ պատկեր կունենանք դեկտեմբերի կեսին։ Ամեն դեպքում սա մշտապես քննարկման թեմա է։
Այս ամենն իսկական խելագարություն է և այդպիսին էլ կմնա։ Առայժմ ամեն բան կարգին է, սակայն, իմ կարծիքով իսկական դժվարություններն առաջ կգան Սուրբ ծննդյան օրերի ընթացքում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մերսիսաիդյան ակումբը 14 խաղից հետո վաստակել է 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։