«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում։ Այս մասին հաղորդում է Sky Sport-ի թղթակից Տորբեն Հոֆմանը։
26-ամյա կիսապաշտպանը, որն ավելի վաղ խնդիրներ ուներ ազդրի հետ, նախօրեին ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել մարզումներն ու գնալ բժշկի։
Դեկտեմբերի 4-ին «Բավարիան» Բունդեսլիգայի շրջանակում արտագնա խաղում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։