Մյունխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Մատիաս Գինտերը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, գերմանացու ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Ըստ աղբյուրի՝ իտալական գրանդն արդեն իսկ սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի հետ՝ վերջինիս առաջարկելով չորս տարվա պայմանագիր։
Աղբյուրը նաև նշում է, որ «Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է գործարքն իրականացնել առաջիկա ամռանը, երբ ֆուտբոլիստը կունենա ազատ գործակալի կարգավիճակ։ 27-ամյա պաշտպանի ծառայություններով հեըաքրքրված են նաև «Յուվենտուսը» և «Բավարիան»։
Ընթացիկ մրցաշրջանում Գինտերը Մյունխենգլադբախը ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման։