Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է դանիական «Կոպենհագենի» 16-ամյա տաղանդավոր հարձակվող Ռունի Բարջիի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Sport1.de-ն, մյունխենյան գրանդն ուշադրությամբ հետևում է Բարջիի խաղին և հավանաբար առաջարկով կդիմի դանիական ակումբին։
Բարջին սիրիական ծագում ունեցող շվեդ ֆուտբոլիստ է, որը, չնայած այն հանգամանքին, որ օրերս է դարձել 16 տարեկան, հանդես է գալիս «Կոպենհագենի» մինչև 19 տարեկանների թիմում։
Հարձակվողը հասցրել է երկու հանդիպման մասնակցել նաև «Կոպենհագենի» գլխավոր թիմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։