Իսպանացի թենիսիստ Գարբինե Մուգուրուսան, ով զբաղեցնում է 32-րդ տեղը WTA վարկանիշային աղյուսակում, Ավտրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում հաղթեց աշխարհի երրորդ ռակետ Սիմոնա Հալեպին:
Հանդիպումը տևեց 2 ժամ 7 րոպե և ավարտվեց Մուգուրուսայի հաղթանակով ՝ 7:6 (10:8), 7:5 հաշվով:
Եզրափակչում իսպանուհին կհանդիպի 21-ամյա ամերիկուհի Սոֆիա Կենինի հետ, ով կիսաեզրափակիչ առաջին մրցավեճում հաղթել էր Էշլի Բարտիին: