«Յուվենտուսը», հնարավոր է, որ լրացուցիչ գումարային փոխանցումներ է կատարել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ առանց դրանք ֆինանսական հաշվետվություններում մուտքագրելու։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենտուսի» գործով զբաղվող հետաքննիչները մեծ ուշադրություն են դարձնում Ռոնալդուի տրանսֆերին և պայմանագրին:
Նրանք ուսումնասիրում են տրանսֆերի ֆինանսական մանրամասները և ֆուտբոլիստի՝ «Յուվենտուսի» հետ պայմանագիրը։ Այդ փաստաթղթերը համեմատվում են հետաքննության տրամադրության տակ գտնվող հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների հետ։
Ռոնալդուն 4 տարվա պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ՝ տարեկան 31 միլիոն եվրո աշխատավարձով։ Պայմանագրում նախատեսված չեն եղել բոնուսներ՝ անհատական արդյուքնների հասնելու համար, միայն համեմատաբար փոքր վճար՝ Ա Սերիայում հաղթելու համար:
Հետևաբար, քննիչների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ հեռախոսային խոսակցություններում պարբերաբար նշվում են ամսական վճարումները ֆուտբոլիստին՝ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ (2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին)։ Այդ ժամանակահատվածում թիմի մնացած խաղացողները համաձայնել են աշխատավարձի կրճատման կամ համաձայնել են հետաձգել իրենց համար նախատեսված վճարումները։
Հիշեցնենք, որ այս ամառ Ռոնալդուն հեռացավ «Յուվենտուսից» և 15 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: