Երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին, Փարիզում կայացավ «Ոսկե գնդակ 2021»-ի հանդիսավոր արարողությունը։
Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև Marvel-ի աստղեր Թոմ Հոլանդն ու Զենդայան, ովքեր առավել հայտնի են «Սարդ մարդը» ֆիլմաշարից։
Գլխավոր մրցանակը, որը շնորհում է ֆրանսիական France Football ամսագիրը, ստացել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։
Արգենտինացու համար սա յոթերորդ «Ոսկե գնդակն» է կարիերայում․ մինչ այդ նա լավագույնն էր ճանաչվել 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։