Հայտնի է, թե «Ոսկե Գնդակի» քվեարկությունում քանի միավոր են վաստակել թոփ-5-ում հայտնված ֆուտոլիստները։
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, որը 7-րդ անգամ արժանացավ այս մրցանակին, ստացել է 613 միավոր։ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը երկրորդն էր քվեարկության արդյունքում, ստացել է 580 միավոր։
«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն՝ 460 միավոր, «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման՝ 239, իսկ «Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն՝ 186։