Անգլիական «Վեսթ Հեմի» և Ուկրաինայի հավաքականի հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն կփոխի ակումբային գրանցումը։
Ֆուտբոլիստի գործակալ Վադիմ Շաբլին հայտնել է, որ Յարմոլենկոն կտեղափոխվի իտալական «Ջենոա», որի գլխավոր մարզիչն է նրա հայրենակից Անդրեյ Շևչենկոն։ Ըստ Շաբլիի՝ երկու կողմերն էլ մեծ ցանկություն ունեն՝ աշխատելու միմյանց հետ։
Ավելի վաղ Յարմոլենկոն Շևչենկոյի գլխավորությամբ հանդես է եկել Ուկրաինայի ազգային հավաքականում։ Հարձակվողի և «Վեսթ Հեմի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրաջանի ավարտից հետո։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։