Ա Սերիայի 14-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտություն կրեց «Ատալանտայից»։
Թուրինյան ակումբի գրանցած արդյունքների և ստեղծված իրավիճակի մասին է խոսել գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։
«Հանդիպումն անչափ կարևոր էր հոգեբանական տեսանկյունից։ Վերջին երկու անհաջող խաղերի համար երկրպագուները մեզ չեն ների։ Պետք է աշխատել շատ ավելի, քանի որ մեր ներկայիս իրավիճակը չի կարող հաջողություններ բերել։
Այժմ մենք պետք է հանգստանանք և կենտրոնանանք մեր աշխատանքի վրա։ Հարկավոր է պարզապես դուրս գալ ստեղծված ճգնաժամային իրավիճակից, ոչ թե պայքարել նրա դեմ»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Sky Italia-ն։