«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Ռալֆ Ռանգնիկին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
Մայքլ Կարիկը կգլխավորի առաջին թիմը մինչև Ռանգնիկի աշխատանքային վիզայի տրամադրումը։
«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհակալություն է հայտնել «Լոկոմոտիվին» Ռալֆի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» նշանակվելու գործընթացում համագործակցության համար։
Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Դրանից հետո Ռանգնիկը երկու տարի կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդատու: Մասնագետը կազդի նոր մարզչի նշանակման, պայմանագրերի երկարաձգման և այլ որոշումների վրա:
Welcome to Manchester United, Ralf Rangnick 🔴🇩🇪#MUFC
— Manchester United (@ManUtd) November 29, 2021























































