Փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կկայանա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 10 ներկայացուցչով:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն այսօր ներկայացրել է Իտալիայի մեկնող թիմի կազմը`
Ռուդիկ Մկրտչյան (55կգ), Գևորգ Ղարիբյան (60կգ), Սահակ Հովհաննիսյանը (63կգ), Կարեն Ասլանյանը(67կգ), Մալխաս Ամոյանը (72կգ), Կարապետ Չալյանը (77կգ), Ռուբեն Ղարիբյանը (82կգ), Մաքսիմ Մանուկյանը (87կգ), Արթուր Ալեքսանյանը (97կգ), Դավիդ Օվասապյանը (130կգ)։