NBA-ում կայացավ հերթական խաղային օրը:
«Լոս-Անջելես Լեյքերսը» սեփական խաղահրապարակում 110: 106 հաշվով հաղթեց «Դետրոյիտին»: Տանտերերի կազմում լավագույնը Լեբրոն Ջեյմսն էր` 33 միավոր, 5 ռեբաունդ և 9 արդյունավետ փոխանցում: Լավ խաղով աչքի ընկան նաև Էնտոնի Դեյվիսը` 24 միավոր, 10 ռեբաունդ և Ռասել Ուեստբրուկը` 25 միավոր, 9 արդյունավետ փոխանցում: «Լեյքերսը» 11 միավորով և նույնքան պարտությամբ 8-րդն է Արևելյան կոնֆերենցիայում:
«Գոլդեն Սթեյթը» հյուրընկալվելիս 105:90 հաշվով առավելության հասավ «Լոս-Անջելես Կլիպերսի» նկատմամբ: «Ուորիորզից» հերթական հիանալի խաղն անցկացրեց Ստեֆ Կարին` վաստակելով 33 միավոր: «Կլիպերսից» լավագույնը Պոլ Ջորջն էր` 30 միավորով: «Գոլդեն Սթեյթը» 18 հաղթանակով և 2 պարտությամբ շարունակում է մնալ առաջինն Արևելյան կոնֆերենցիայում:
«Միլուոկի»- «Ինդիանա» 118:100
«Բոստոն Սելթիկս»- «Տորոնտո» 109:97
«Սակրամենտո»- «Մեմֆիս» 101:128