«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Ա Սերիայի «Տորինոյի» հետ տնային հանդիպումը (1-0)։
«Մենք նախատեսել էինք պաշտպանվել մի փոքր ավելի խորքից: Նրանց կենտրոնական պաշտպանները շատ ուշադիր էին հանդիպման ողջ ընթացքում, ուստի մեր երկու հարձակվողների համար հեշտ չէր ճնշում գործադրել և պետք էր համբերատար լիներ:
«Տորինոն» ուժեղ է պաշտպանությունում, բայց ես հույս ունեի, որ այսօր ավելի շատ գոլ կխփենք։ Ես սիրում եմ այսպես հաղթել. 1-0 հաշվով հաղթանակներից ավելի շատ հաճույք եմ ստանում, քան՝ 5-0, քանի որ դա նշանակում է, որ թիմը տանջվել է, մեծ աշխատանք կատարել հաջողության հասնելու համար։
Գլխավորը լավ պաշտպանվելն է, իսկ խփած գոլերը ոչ մի տեղ չեն կորի։ Ինձ դուր են գալիս այս հաղթանակները։ «Ջենոայի» և «Զարյայի» դեմ խաղերում մենք տիրում և վերահսկում էինք գնդակը, բայց այսօր այլ խաղ էր»,- մեջբերում է Մոուրինյուին Football Italia-ն։