«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալարդոն կարող է գլխավորել Ուրուգվայի հավաքականը, հայտարարել է լրագրող Նիկոլո Շիրան։
Երկրի ֆուտբոլային ասոցիացիան պայմանագիր է առաջարկել 45-ամյա արգենտինացուն։ Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2024 թվականը։
Դեկտեմբերի վերջին ավարտվում է Գալարդոյի պայմանագիրը արգենտինական ակումբի հետ։ Օրերս Բուենոս Այրեսի ակումբը 36-րդ անգամ դարձավ Արգենտինայի չեմպիոն։
Նոյեմբերին Օսկար Տաբարեսը, ով գլխավորում էր Ուրուգվայի հավաքականը վերջին 15 տարիներին, լքեց իր պաշտոնը։ Մասնագետի ղեկավարությամբ ուրուգվայցիները 2010 թվականի Աշխարհի առաջնությունում գրավեցին չորրորդ տեղը, 2011 թվականին նվաճեցին Ամերիկայի գավաթը և հասան 2018 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։