«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը արձագանքել է լոնդոնցիների երկրպագուի թվիթին, որը հարսնացուի հետ Դալլասից (ԱՄՆ) մեկնել է Անգլիա, որ ներկա լինի ԱՊԼ-ի՝ «Բարնլիի» դեմ խաղին։ Խաղը, որը պետք է կայանար նոյեմբերի 28-ին, հետաձգվեց առատ ձյան պատճառով։
Իր թվիթում երկրպագուն պատմել է, որ ճանապարհն իրենցից 31 ժամ է խլել։ Քեյնը դիմել է զույգին՝ գրառում անելով թվիթերյան իր էջում․
«Ինձ հենց նոր ուղարկեցին այս թվիթը։ Այնքան եմ ցավում ձեզ համար։ Այս իրավիճակում ձեր հավատարմության համար, երբ խաղը հետաձգվեց, կցանկանայի ձեզ՝ իմ հյուրերի կարգավիճակով, հրավիրել մեր տնային խաղին»։