«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է Todofichajes-ը։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ Նշվում է, որ «Բարսելոնան» չի պատրաստվում պահել ֆուտբոլիստին, որպեսզի ավելի շատ գումար վաստակի նրա տրանսֆերից:
Նշվում է, որ հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ռոման» և «Տոտենհեմը»։
Աղբյուրը նաև նշում է, որ «Բարսելոնան» կփորձի, որպես տարբերակ, Մեմֆիսին փոխանակել «Յուվենտուսի» ֆուտբոլիստի հետ: Կատալոնական ակումբը դեռ փորձում է ձեռք բերել «Յուվենտուսի» պաշտպան Մաթիս դե Լիգտին։ Թուրինյան ակումբի խաղացողի համար «կապտանռնագույնները» պատրաստ են առաջարկել հարձակվող Մեմֆիս Դեպային ու դարպասապահ Մարկ-Անդրե Տեր-Շտեգենին։
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատրաստ է փոխանակման շուրջ բանակցություններ սկսել «Յուվենտուսի» հետ։