«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լա լիգայի հերթական տուրում «Սևիլյայի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակի մասին։ Մադրիդցիները հաղթական գոլը խփեցին 87-րդ րոպեին։
-Լոպետեգին կարծում է, որ «Սևիլյան» հաղթանակի էր արժանի, ոչ թե պարտության։
-«Սևիլյան» իր ողջ վարպետությունը ցույց տվեց, այն շատ ուժեղ թիմ է։ Նրանք բացեցին հաշիվը, և մեզ համար դժվար էր առաջ գնալը, հարձակման գծում բալանսը չէր հերիքում։
Հաշիվը հավասարեցնելուց հետո խաղն ավելի հավասար դարձավ։ Կարծում եմ՝ ոչ-ոքին ավելի արդարացի արդյունք կլիներ, բայց մենք պարտության արժանի չէինք։