«Պալմեյրասի» հարձակվող Դեյվերսոնը սիմուլյացիայի է դիմել Լիբերտադորեսի Գավաթի «Փլամենգոյի» դեմ խաղում (2-1):
Դրվագներից մեկում ավելացված ժամանակի ընթացքում ֆուտբոլիստը հանդիպման գլխավոր մրցավարին դիպչելուց հետո ընկել է խոտածածկին։ Խաղացողը ձևացրել է, թե վնասվածք է ստացել, երբ մրցավարը թմբթմբացրել է իր մեջքին։
Նշենք, որ Դեյվերսոնը 95-րդ րոպեին դարձել էր գոլի հեղինակ և ճանաչվել Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչի լավագույն խաղացող։