«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է՝ կապված իր ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ, գրում է Daily Mail-ը:
«Երեխաներին խորհուրդ կտամ օրինակ վերցնել Ռահիմ Ստերլինգից և Կևին դե Բրույնեին:
Կհարցնեք ինչու՞: Որովհետև նրանք՝ ավելի շատ գումար են վաստակում, քան դարպասապահներն ու պաշտպանները»,- ծիծաղելով պատասխանել է իսպանացի մասնագետը:
Դե Բրույնեն վաստակում է մոտ 21 մլն եվրո աշխատավարձ, իսկ Ստերլինգը՝ մոտ 16 մլն եվրո: