«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը կհեռանա լոնդոնյան ակումբից։
Լրագրող Նիկոլո Շիրան հաղորդում է, որ 30-ամյա ֆրանսիացին չի երկարաձգի պայմանագիրը «զինագործների» հետ։ Գործող պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանը։
Լակազետը, որի ծառայություններով հետաքրքրվում է եվրոպական մի քանի ակումբ, մրցաշրջանի ավարտին թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։